Վարդան Ղուկասյանին Հայաստան բերելու անհրաժեշտությունը վերացել է. փաստաբան


Վարդան Ղուկասյանին Հայաստան բերելու անհրաժեշտությունը վերացել է. փաստաբան
Մարտ 4 13:21 2025

Վարդան Ղուկասյանին Հայաստան բերելու անհրաժեշտությունը վերացել  է: Այս մասին գրել է Վարդան Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:

«Վարդան Ղուկասյանի նկատմամբ իրականացվում է տոտալ քաղաքական հետապնդում, քանի որ նրա նկատմամբ 2025 թվականի փետրվարից արդեն իսկ իրականացվում է քրեական հեռակա վարույթ, ուստի Վարդան Ղուկասյանին Հայաստան բերելու անհրաժեշտությունը վերացել է:

Այս և այլ հարցերի շուրջ ավելի մանրամասն կներկայացնեմ հարցազրույցի ընթացքում 2025 թվականի մարտի 6-ին», -գրել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Վարդան Ղուկասյանի միգրացիոն խնդրիներին առնչվող դատական նիստն այսօր մեկ շաբաթով հետաձգվել է: