Մինչ արդարացիորեն հայ հասարակության ուշադրությունը սևեռված է Բաքվում ընթացող շինծու դատավարության վրա, լռելայն քննարկվում է նաև Վարդան Ղուկասյանի (ԴՕԿ) ճակատագիրը։
Շուրջ մեկ շաբաթ է անհետացել է Ղուկասյանը։ Այս իրողությունը առաջացնում է բազմաթիվ հարցեր, որոնք սակայն չեն բարձրաձայնվում։ Բանն այն է, որ Ղուկասյանի անհետացման իրողությունից օրեր առաջ աշխարհի ամենահայտնի քաղաքական եզրակացություններ անող ընկերությունը հայտարարեց, որ եթե տվյալ կիրակի օրը տեղի ունենային խորհրդարանական ընտրություններ Ղուկասյանը իր կուսակցությամբ կզբաղեցներ երկրորդ տեղը։ Չնայած վարկանիշին, այսպիսի հայտար ինչարություն վերջին տարիներին եղավ առաջին անգամ ու եթե հաշվի առնենք, որ Գելլափը հիմնականում չի սխալվում առնվազն կարելի է կապ տեսնել այս երկու իրողությունների միջև։
Այս ցուցանիշների հրապարակումը անշուշտ կարող էր աշխարհաքաղաքական կենտրոններին և հայաստանյան խաղացողներին լրացուցիչ մոտիվ տալ, որպեսզի ավելի լուրջ զբաղվեն Ղուկասյաով։ Եւ քանի դեռ որևէ տեղեկություն չկա, կարելի է միայն վարկածներ առաջ քաշել, որոնցից առաջինը հենց սա է, որ Ղուկասյանը այս պահին գտնվում է որևէ վայրում, որտեղ փորձ է արվում կառավարելի դարձնել նրան, կամ առնվազն շեղել որևէ ուղղությամբ։ Ավելի պարզ вербовка։
Սա լավագույն սցենարը կլիներ, եթե հաշվի առնենք, որ խոսում ենք մարդկային կյանքի մասին, բայց ցավոք սրտի շրջանառվող վարկածները այսքանով չեն սահմանափակվում։ Սպանության փորձ, սպանություն, դաժան ծեծ, առողջական վիճակի վատթարացում։ Ահա նաև այս վարկածները կան, որոնք հաճախ հարապարակվում են ըստ նպատակահարմարության, կամ ցանկությունների շահագրգիռ/թշնամի կենտրոնների, կամ լրատվականների միջոցով։ Սակայն եթե մի կողմ դնենք սեփական կարծիքը, ինչը և պետք է անի լրատվամիջոցը, կհասկանանք, որ Վարդան Ղուկասյանի անհետացումը կարեւոր իրդարձություն է, դատելով հազարավոր մարդկանց մեկնաբանություններից հասկանալի է, որ իրեն ատողներին զուգահեռ Ղուկասյանը ունի նաև աջակիցների մեծ բանակ, որոնք անհանգիստ են։
Բայց, կա ևս մեկ շատ հետաքրքրական վարկած։ Ըստ որի, Հայաստանում Ղուկասյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի հիման վրա ԱՄՆ իրավապահ համակարգը ձերբակալել է Ղուկասյանին և պատրաստվում է արտահանձնել Հայաստանին։ Ու այս վարկածը կրկին ստիպում է ուշադիր լինել Գելլափի հարցումների արդյունքներին։ Ինչո՞ւ հիմա։
Մարդու իրավունքների տեսանկյունից ուշադրության է արժանի նաև Վարդան Ղուկասյանի մայրը, ով գտնվում է տղայի խնամքի տակ և մինչ օրս որևէ մեկը նրա հետ կապ չի հաստատել և տեղեկություն չի հրապարակվել։ Լուռ են նաև Ղուկասյանի նահանգներում ապրող ընկերները, որոնց գոյության մասին եթերներում քանիցս խոսել է։
Հատկանշական է նաև, որ Վարդան Ղուկասյանը վերջերս եթերներում մի քանի անգամ հայտարարել է , թե գալիս է Հայաստան։ Գուցե նա ավելի վաղ գիտեր, կամ կասկածներ ուներ իր ձերբակալման և Հայաստանին արտահանձնման մասին։
Թե ինչ է տեղի ունեցել Վարդան Ղուկասյանի հետ, դեռ կպարզվի ապագայում, սակայն փետրվարի 27-ին, Ղուկասյանի կուսակիցների կողմից ԱՄՆ դեսպանատան մոտ տեղի ունեցած հավաքը վկայում է, որ կա անհանգստություն։