Սիսիանում հուղարկավորել են հոսպիտալում մահացած 21-ամյա զինծառայողին


Սիսիանում հուղարկավորել են հոսպիտալում մահացած 21-ամյա զինծառայողին
Փետրվար 24 20:53 2025



Զինվորական հոսպիտալում հիվանդության հետևանքով մահացած 21-ամյա ժամկետային զինծառայող Արտակ Վարդանյանին այսօր՝ փետրվարի 24-ին հուղարկավորել են հայրենի Սիսիան քաղաքում։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նրան վերջին հրաժեշտը տալու են հավաքվել ընտանիքի անդամները, հարազատները, ընկերները, նաեւ զինվորականներ։  

Արտակ Վարդանյանը ծառայում էր Իջեւանում։ Զորամասի բուժկետի հսկողության տակ էր եղել փետրվարի 15–ից, վիճակը վատթարացել էր, Երեւանի զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել, որտեղ էլ մահացել էր մեկ օր անց։

Նախնական տվյալով՝ Արտակի մահվան պատճառը թոքաբորբն է եղել։  Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ ըստ բժշկական  նախնական գնահատականի՝ հիվանդությունն ունեցել է կայծակնային ընթացք, ձեռնարկված բուժական հրատապ և անհետաձգելի միջոցառումներն ու գործադրված ջանքերը արդյունք չեն տվել:

 

Արտակը Վարդանյանը միակողմանի ծնողազուրկ էր, հայրը մահացել էր 2014 թվականին։ Նա իր ընտանիքի միակ արու զավակն էր, նախքան բանակ զորակոչվելը աշխատում էր՝ մոր հոգսը թեթեւացնելու համար։ Զուգահեռ  սովորում էր Պոլիտեխնիկական համալսարանում, որտեղ ուսումը կիսատ էր թողել՝ զորակոչվելով բանակ։