Երեւանում ոստիկանները «ասֆալտին են փռել» քաղաքացիների. ինչ է կատարվել քիչ առաջ


Երեւանում ոստիկանները «ասֆալտին են փռել» քաղաքացիների. ինչ է կատարվել քիչ առաջ
Փետրվար 24 20:42 2025

Քրեական ոստիկանության մի խումբ աշխատակիցներ, քիչ առաջ Երեւանում «ասֆալտին են փռել» մի քանի քաղաքացու եւ տեղափոխել Քրեական ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն։ Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ դեպքը տեղի է ունեցել Երեւանի քաղաքապետարանի ետնամասում գտնվող փողոցում։ Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը, հայտնելով, որ ապօրինի զենք-զինամթերք պահելու, օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկվել մի քանի քաղաքացի։ Թե ովքեր են բերման ենթարկվածները, ինչ շրջանակի հետ կապ ունեն կներկայացնենք ավելի ուշ: