«Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը հովանավորներ չի ունեցել. Նոնո Սարգսյան


«Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը հովանավորներ չի ունեցել. Նոնո Սարգսյան
Փետրվար 24 16:22 2025

 «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը հովանավորներ չի ունեցել, քանի որ դրա կարիքը չի եղել, ամեն ինչ արվել է «Genetic production»-ի կողմից, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ֆիլմի հեղինակ և պրոդյուսեր Նոնո Սարգսյանը։

«Ինչպես հորեղբայրս էր ասում, բողոքելու փոխարեն ամեն մարդ իր մեկ հատիկ մոմը պետք է վառի ու Հայաստանը կհայտնվի լույսերի մեջ։ Ինձ համար այս ֆիլմն իմ առաջին մոմն էր և հույս ունեմ, որ շարունակական կլինի։ Փորձել եմ Սպարապետին ներկայացնել իմ աչքերով, իմ ընտանիքի աչքերով, այն մարդուն, որին շատերն այդպիսին չեն ճանաչել։ Շատերի համար բացահայտում կլինի»,-ասաց նա։

 Թե ինչքան գումար է ծախսվել ֆիլմի վրա՝ Սարգսյանը չբացահայտեց։