Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ բացվել է մարշալ Բաղրամյանի թանգարանը (Տեսանյութ)


Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ բացվել է մարշալ Բաղրամյանի թանգարանը (Տեսանյութ)
Փետրվար 24 13:24 2025

Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 80-ամյակին ընդառաջ, Երևանում՝ Վետերանների միության շենքում, բացվեց լեգենդար զորավար Հովհաննես Բաղրամյանի մարտական փառքի կենտրոն-թանգարանը:

Թանգարանը պատմում է լեգենդար զորավարի կյանքի բոլոր փուլերի մասին՝ ծննդյան օրից մինչև պատերազմական ժամանակաշրջանն ու հետպատերազմյան գործունեությունը:

Հայաստանում սա մեծ զորավարին նվիրված առաջին կենտրոն-թանգարանն է, որը բացվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: