Կրկնակի թոքաբորբով հիվանդ Ֆրանցիսկոս պապը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր վիճակում, թեև գիտակցություն ունի:
Սուրբ Աթոռի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասվում է, որ 88-ամյա պոնտիֆիկոսի մոտ երիկամային անբավարարություն է սկսվել:
«Հռոմի պապի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, թեև չի կրկնվել շնչառական ճգնաժամ, ինչպես նախորդ օրը։ Արյան որոշ թեստեր ցույց են տալիս վաղ փուլի թեթև երիկամային անբավարարություն, որն այժմ վերահսկվում է: Շարունակվում է քթի խողովակների միջոցով բարձր հոսքի թթվածնային թերապիան»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ Ֆրանցիսկոսը գիտակցություն ունի և հիվանդանոցում մասնակցել է պատարագին իրեն խնամողների հետ: