Երկուշաբթի դպրոցներում դասերը հետաձգելու որոշում դեռ չկա, կախված է իրավիճակից, մենք հետևում ենք իրավիճակին, ըստ այդմ էլ որոշում կլինի, հետևեք նախարարության հայտարարություններին, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԿԳՄՍՆ մամուլի խոսնակ Նելլի Վահանյանը:
Հիշեցնենք, որ հանրապետությունում առատ տեղումներով պայմանավորված՝ ԿԳՄՍՆ-ն որոշում էր կայացրել փետրվարի 21-ին դպրոցների դասերը հետաձգելու մասին։