«Արբատ»-ի հիմնադիր Սարգսյանի սպանության գործով Մոսկվայում ՀՀ քաղաքացիներ են բերման ենթարկվել


«Արբատ»-ի հիմնադիր Սարգսյանի սպանության գործով Մոսկվայում ՀՀ քաղաքացիներ են բերման ենթարկվել
Փետրվար 22 15:10 2025

 «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանության գործով Մոսկվայում Հայաստանի երկու քաղաքացի է բերման ենթարկվել, հայտնում է RT-ն։  

Հաղորդվում է, որ բերման ենթարկվածներն են 44-ամյա Արման Պ․-ն և 61-ամյա Հրաչյա Պ․- ն, նրանք ծնվել և մեծացել են Վաղարշապատում: 

 Երկու կասկածյալները երկար տարիներ զբաղվել են մարզական-պարահանդեսային պարերով Հայաստանում եւ Ռուսաստանում։ Նրանցից մեկը միջազգային կարգի պարող է, մյուսը վարսահարդար է Խիմկիում։  

Հիշեցնենք՝ Մոսկվայի հյուսիս-արեւմուտքում գտնվող էլիտար բնակելի համալիրում փետրվարի 3-ի առավոտյան պայթյուն էր որոտացել։ Արդյունքում վիրավորվել է հինգ մարդ, այդ թվում՝ մեկը Գորլովկայից, ԴԺՀ բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավար եւ «Արբատ» գումարտակի ստեղծող Արմեն Սարգսյանը։ Ստացած վնասվածքներից տղամարդը մահացել է հիվանդանոցում։