Փակ ու դժվարանցանելի ճանապարհներ, բուք ու ձյուն․ այս պահին՝ ՀՀ-ում


Փակ ու դժվարանցանելի ճանապարհներ, բուք ու ձյուն․ այս պահին՝ ՀՀ-ում
Փետրվար 22 09:50 2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Ֆանտան-Ջրաբեր (բուք), Կապուտան-Հատիս-Զովաշեն ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածից Մեղրի տանող բոլոր ճանապարհները փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար (անվաշղթաների կիրառման դեպքում):

Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները, Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» տանող հատվածը և Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, մառախուղ) փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Սյունիք գյուղից Տաթև տանող ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ Արտաշավան-Ծիլքար ավտոճանապարհը՝ բեռնատարների համար։

Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:

Մ-2-ից Ջերմուկ քաղաք, Մ-3-ից Շենկանի գյուղ տանող ավտոճանապարհները, Տիգրանաշենի ոլորանները և «Մեղրու սար» կոչվող հատվածը դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Սյունիքի մարզում, Մասիս, Մարտունի, Գավառ և Վարդենիս քաղաքներում տեղում է ձյուն։

Արագածոտնի մարզի, Ալագյազի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Գյումրի-Երևան ավտոճանապարհի Հայրենյաց և Լանջիկ գյուղերի հատվածում (բուք), Դիլիջանի և Տիգրանաշենի ոլորաններում (բուք) տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Երևան-Սևան 25-40 կմ-ին, Լանջիկ-Մաստարա, Հոռոմ-Արթիկ-Մեծ Մանթաշ, Գյումրի-Ջաջուռ, Չարենցավան-Ֆանտան, Չարենցավան-Արզական ավտոճանապարհներին և Սարավան-«Զանգեր» հատվածում բուք է։

Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։