Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գրում է․
«Սիրելի´ հայրենակիցներ
Այս օրերին առատ ձյան պատճառով մեծացել է ընկնելու հետևանքով վնասվածքներ ստանալու ռիսկը:
Տեղեկացնում ենք, որ որոշում ենք կայացրել նման դեպքերի բուժման հետ կապված ծախսերը փոխհատուցել պետական պատվերի ծավալով` անկախ սոցիալական կարգավիճակից:
Զգույշ և զգոն եղեք»։