Բանակից վերադարձած տղաս ասաց՝ «չեմ ուզում, որ քո համար էլ ասեմ՝ մենակ խոսում ես, փորձի, կարող է ստացվում է». Ռուբեն Մխիթարյան (Տեսանյութ)


Բանակից վերադարձած տղաս ասաց՝ «չեմ ուզում, որ քո համար էլ ասեմ՝ մենակ խոսում ես, փորձի, կարող է ստացվում է». Ռուբեն Մխիթարյան (Տեսանյութ)
Փետրվար 21 15:33 2025

Այնպես չէ, որ կյանքիս նպատակը, երազանքը կամ ցանկությունը եղել է կամ գիշերները չեմ քնել այդ մտքով, որ, վայ Աստված ջան, մի օր սկսեմ քաղաքականությամբ զբաղվել և դառնալ Գյումրիի քաղաքապետ, NEWS.am-ի հետ զրույցում նշել է պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, ով մտադիր է առաջադրվել Գյումրիի քաղաքապետի թեկնածու:

«Ես թե՛ Գյումրիում, թե՛ Հայաստանում, իմ աթոռը, որտեղ ուզել եմ՝ միշտ դրել ու նստել եմ, որովհետև դա իմ աթոռն է, այդ աթոռն ինձ ոչ մեկ չի տվել: Յոթ տարվա ընթացքում քայլ առ քայլ, փուլ առ փուլ ես գնացել եմ այն ճանապարհով, որը համարել եմ իմ խղճին համապատասխան, իմ մտորումներին, իմ դաստիարակությանը, իմ կրթվածության աստիճանին և իմ բարոյական ցենզին։ 2020 թվականի պատերազմից հետո մոտս, իրոք, ամեն ինչ խառնվել էր ու մտքերը, գաղափարներն ու հոգեվիճակը իմի չէին գալիս ոչ մի կերպ, որովհետև խոցված արժանապատվություն ունեցող տղամարդու համար, կարծում եմ, ավելի վատ բան գոյություն չունի»,- նշել է նա։

Մխիթարյանը  որոշումը կայացրել է վերջին 15-20 օրվա ընթացքում:

«Որդիս բանակից վերադարձավ, կարդացել էր իմ  հարցազրույցը, որտեղ ասել էի, որ չեմ մասնակցելու: Որդուս հետ կարճ զրույց ունեցա, ինձ համար շատ կարևոր զրույց, ասաց՝ չեմ ուզում, որ քո համար էլ ասեմ՝ «մենակ խոսում ես, փորձի, կարող է ստացվում է»: Իսկ իմ տղան գիտի, որ ես փորձելու եմ այնքան, մինչև ստացվի: Այդպես էլ որոշումը կայացրել եմ»,- պատմել է Մխիթարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։