Մայրաքաղաքի բոլոր հիմնական փողոցներն այս պահին անցանելի են. Քաղաքապետարան


Մայրաքաղաքի բոլոր հիմնական փողոցներն այս պահին անցանելի են. Քաղաքապետարան
Փետրվար 21 11:28 2025

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է՝ մայրաքաղաքի բոլոր հիմնական փողոցներն այս պահին անցանելի են:

«Ողջ գիշեր աշխատանքների իրականացմանը ներգրավվել է ընդհանուր թվով 80 հատուկ մասնագիտացված և այլ տեխնիկա, ինչպես նաև 300 աշխատակից:

Այս պահին աշխատանքները շարունակվում են նաև քաղաքի երկրորդական փողոցներում, մայթերում և աստիճանահարթակներին»: