Հանրապետության ամբողջ տարածքում այսօր առատ ձյան տեղումներ են։ Մայրաքաղաքում տրանսպորտային ցանցի աշխատանքը խաթարված է։
Երևանում այս պահին ձյան առատ տեղումները շարունակվում են, քաղաքացիները բազմաթիվ տեսանյութերով ահազանգում են, որ մնում են կանգառներում, քանի որ ավտոբուսները նույնպես նորմալ չեն աշխատում ձմեռային անվադողեր չունենալու պատճառով:
Հրապարակված տեսանյութերից երևում է, որ քաղաքացիները փորձում են հրելով դուրս բերել մարդատար մեքենաները, շտապօգնության մեքենան, քանի որ կուտակված ձյունը չի թողնում մեքենաներին տեղից պոկվել։
«Մեկ էլ 90-ականներին էի Մյասնիկյանը ոտքով բարձրացողներ տեսել»,- համացանցում գրել է քաղաքացին՝ հրապարակելով լուսանկար։
Մեկ այլ քաղաքացի էլ գրել է․ «Երևանի հանրային տրանսպորտը կաթվածահար է եղել առատ ձյան պատճառով»։
«Ապագան եկել է։ Կեցցե' 150 դրամը։ Երևանի հանրային տրանսպորտը կաթվածահար է եղել առատ ձյան պատճառով»,- նշել է մյուս քաղաքացին։