Վարդգես Գասպարին ձյան տակ պառկած բողոքում է Սամվել Վարդանյանի նկատմամբ «ստոր բռնության» դեմ. Aravot.am


Վարդգես Գասպարին ձյան տակ պառկած բողոքում է Սամվել Վարդանյանի նկատմամբ «ստոր բռնության» դեմ. Aravot.am
Փետրվար 20 13:03 2025

«Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնությունը վերադարձ է դեպի նողկալի անցյալ». «Առավոտին» ասել է քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին, որն այսօր պառկած բողոքի ցույց էր անում դատարանի առջև:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ տրանսպորտում տեղի ունեցած միջադեպից հետո՝ ձերբակալված Սամվել Վարդանյանն իրեն այցելած պատգամավորներին ու փաստաբաններին պատմել էր ոստիկանների ուղեկցությամբ ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս 2024 թ. ապրիլի 15-ի գիշերը իր նկատմամբ իրականացված բռնության մասին։

Սամվել Վարդանյանը պատմել էր, որ երբ ոստիկանության ավտոմեքենան կանգնել էր՝ քաղաքացիական հագուստով երկու աշխատակիցները հայտարարել էին, թե բնական կարիքները հոգալու համար պետք է իջնեն, դրանից հետո ամբողջությամբ սև հագնված դիմակավորված 3 անձինք մեքենայից հանել էին Սամվել Վարդանյանին, տարել մի քանի մետր հեռու, խոտածածկ հատվածում ստիպել ծնկել, գլխից բռնած հարվածել գետնին, որից հետո հարվածել էին ձեռքերով: Ծեծը զուգորդվել էր սեռական բնույթի հայհոյանքներով:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։