Երևանի հասարակական տրանսպորտից անվճար կարող են օգտվել հետևյալ քաղաքացիները՝
- Արցախյան կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքի անդամները
- Մինչև 8 տարեկան երեխաները
- Ծնողազուրկ դպրոցականները և ուսանողները
- Ծերանոցներում, մանկատներում ապրող պետական լրիվ խնամքի տակ գտնվող անձիք
- Ֆունկցիոնալության խորը և ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձինք
- 4 և ավելի անչափահաս երեխա ունեցող բազմազավակ ծնողները և մի շարք այլ խմբեր
Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելիս հետևյալ քաղաքացիները կարող են օգտվել սահմանված արտոնություններից։
- Ուսանողներ– 15% զեղչ
- 63 տարին լրացած կենսաթոշակառուներ – 30% զեղչ
- Անապահովության նպաստառուներ – 20% զեղչ
- Դպրոցականներ – 20% զեղչ