Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսը շնորհավորել է Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարաային։ Այս մասին հայտնում են Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։
«Սիրիայի նախագահին ուղղված իր նամակում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, շնորհավորել է նրան, մաղթելով, որ նրա իմաստուն ղեկավարմամբ նոր և փայլուն էջ կբացվի Սիրիայի պատմության մեջ։
Ապա, Հայրապետը հիշեցրել է նախագահին, որ «Սիրիայի ժողովուրդը, իր բոլոր համայնքներով, անցավ անհամար դժվարությունների և ծանր տագնապների միջով, սակայն տոկուն եղավ՝ զինված համբերությամբ և հույսով, որ երկրի մեջ պետք է տիրի արդարությունը և հավասարությունը, ինչպես նաև պետք է հարգվեն Սիրիայի բոլոր զավակների իրավունքները՝ առանց խտրականության»,- ասված է հաղորդագրության մեջ։