Ռոման Բաղդասարյանը մոնտաժի միջոցով լրիվ այլ բովանդակություն է ներկայացրել. Նարեկ Կիրակոսյան


Ռոման Բաղդասարյանը մոնտաժի միջոցով լրիվ այլ բովանդակություն է ներկայացրել. Նարեկ Կիրակոսյան
Փետրվար 12 23:18 2025

Լրագրող Նարեկ Կիրակոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Կարեն Ջալավյանի աղմկահարույց հայտարարությանը, որը վերաբերում է լրագրողի տեսանյութի հիման վրա բլոգեր Ռոման Բաղդասարյանի տարածած հրապարակմանը:

«Օրերս այցելել էի 2023 թվականի սեպտեմբերի 19-ի մարտական գործողությունների ժամանակ զոհված Սերգեյ Աթայանի ծնողներին և հրապարակել այս հոդվածը։ Հրապարակումը Սերգեյի ու նրա ընկերների մարտական ուղու, հայրենասիրության, ինչպես նաև դժվարին պայմաններում թշնամու 50-60 հոգանոց խմբերի դեմ մղած նրանց պայքարի մասին է։ Դիրքում եղել են 8 հոգի, որոշել եմ բոլորին առանձին անդրադառնալ։

Իմ հրապարակումից հետո մերձիշխանական բլոգեր Ռոման Բաղդասարյանը վերցրել է այն և մոնտաժի միջոցով լրիվ այլ բովանդակությամբ ներկայացրել՝ թիրախավորելով Քյոխին և Սերգեյի ծնողներին։ Քյոխի մասին ընդամենը մեկ նախադասություն է եղել, Սերգեյի հայրը ներկայացրել է իր գնահատականը։ Ես իմ հարցերով այդ թեման չեմ ընդլայնել՝ հաշվի առնելով, որ իմ հրապարակման առանցքում Սերգեյի պատմությունն է։

Ցավում եմ, որ այս արժեքավոր նյութը, որը պատմում է Սերգեյի հայրենասիրության մասին, ավելի քիչ է տարածվել, քան դրա խեղաթյուրված տարբերակը։

Հ․Գ․ Դիմելու եմ յութուբին իմ տեսանյութի հիման վրա պատրաստված քարոզչական բնույթի տեսանյութը հեռացնելու համար»,- գրել է Նարեկ Կիրակոսյանը։

Ստորեւ ներկայացնում  ենք Նարեկ Կիրակոսյանի այն տեսանյութը, որից մոնտաժած հատվածներով Ռոման Բաղդասարյանը պատրաստել եւ հրապարակել էր տեսանյութը:

https://www.youtube.com/watch?v=c9oFFUF-b9A

Ավելի վաղ հրապարակել էինք Կարեն Ջալավյանի  արձագանքը Ռոման Բաղդասարյանի տեսանյութին: