ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պաշտոնապես հաստատել է, որ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև։
Պեսկովը մանրամասնել է, որ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցը 1 ու կես ժամ է տևել։
Երկու երկրների նախագահները պայմանավորվել են շարունակել շփումներն ու նաև՝ երկկողմ հանդիպում անցկացնել։
Վլադիմիր Պուտինը նաև պատրաստակամություն է հայտնել Ռուսաստանում ընդունել ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների՝ քննարկելու այդ թվում՝ ուկրաինական հակամարտությունը։
Ըստ ՌԴ նախագահի խոսնակի՝ Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել նաև բանակցությունների միջոցով կարգավորել ուկրաինական հակամարտությունը, սակայն ընդգծել է, որ առաջին հերթին հարկավոր է վերացնել ճգնաժամի հիմնական պատճառները։
«ՌԴ նախագահը և ԱՄՆ նախագահը համակարծիք են գտնվել այն հարցում, որ հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը կարելի է հասնել խաղաղ բանակցությունների միջոցով»,- ասել է Պեսկովը։