Այցելել եմ ՀՀ վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանի արվեստանոց․ Գոռ Վարդանյան


Այցելել եմ ՀՀ վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանի արվեստանոց․ Գոռ Վարդանյան
Փետրվար 12 21:56 2025
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․
 
Ճանաչենք մեր մեծերին
Երեկ այցելել եմ ՀՀ վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանի արվեստանոց։
Հիացա վարպետի բացառիկ ստեղծագործություններով, ծանոթացա նրա կյանքի տարբեր փուլերի պատմություններին ու յուրահատուկ ստեղծագործական մոտեցումներին։
Արվեստանոցում ժամանակն մի պահ կանգ էր առել՝ լցվելով արվեստի ոգով ու վարպետի անկրկնելի էներգիայով։
 
 
Անմոռանալի հանդիպում էր, որը խոր հետք թողեց և նոր ստեղծագործական եռանդ հաղորդեց ապագա նախաձեռնություններին:
Վարպետի հետ քննարկեցինք մի շարք հետաքրքիր գաղափարներ, որոնք վստահ եմ, ապագայում միասին կյանքի կկոչենք։
Shmavon Shmavonyan