2024-ին ՀՀ է այցելել 2 208 179 զբոսաշրջիկ. ամփոփելով պաշտոնավարման 100 օրը՝ հրավիրված ասուլիսին ասաց Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։
«Դա 4.6 տոկոսով ավելի քիչ է, քան 2023-ին, երբ ՀՀ է այցելել 2 316 000 մարդ։ Ռուսաստանից ունենք նվազում, սակայն ունենք աճ եվրոպական և ասիական երկրներից, ինչի հաշվին զբոսաշրջության տեմպերը նվազել են ընդամենը 4.6 տոկոսով։ ՌԴ–ից Հայաստան է այցելել 937 հազար 823 զբոսաշրջիկ՝ ընդհանուր զբոսաշրջիկների 43 տոկոսը։ Վրաստանից Հայաստան է այցելել 279 հազար 368 զբոսաշրջիկ՝ ընդհանուր զբոսաշրջիկների 13 տոկոսը »,–նշեց նա։
Լուսինե Գևորգյանը նշեց, որ 2019թ.-ին ՀՀ է եկել 1,8 մլն զբոսաշրջիկ։ «Կարող ենք գրանցել 16 տոկոս աճ զբոսաշրջության ոլորտում՝ վերջին 5 տարիների ընթացքում»։
Զբոսաշրջության կոմիտեի նախագահը նշեց, որ 5 տարիների նշաձողը սահմանել են 3 մլն զբոսաշրջիկի այցելություն ՀՀ և այդ ուղղությամբ աշխատանքներ են իրականացնում։