Երևանում դիսպետչերական կետերից մեկում տեղադրված բիոզուգարանն անհայտ անձինք նետել են ձորը


Երևանում դիսպետչերական կետերից մեկում տեղադրված բիոզուգարանն անհայտ անձինք նետել են ձորը
Փետրվար 7 13:47 2025

Ամիսներ առաջ Երևանում քաղաքային տրանսպորտի վարորդները աշխատավարձի բարձրացման պահանջով բողոքի ակցիայի ժամանակ նաև նշել էին, որ իրենց համար տարրական պայմաններ ապահովեն, այդ թվում դիսպետչերական կետերում պարտադիր լինեն զուգարաններ։ 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այսօր՝ փետրվարի 7-ին, բազմաթիվ ահազանգեր է ստացել, որ անհայտ անձը կամ անձինք օրեր առաջ Երևանի քաղաքապետարանի կողմից դիսպետչերական կետից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա տեղադրված զուգարանը շպրտել են ձորը։  

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։