Լխճված, աննորմալ, անմարդկային պայմաններ, 20-25 րոպե սպասել ու սառել...ու վճարել 150 դրամ. Քաղաքացիները շարունակում են բոյկոտը


Լխճված, աննորմալ, անմարդկային պայմաններ, 20-25 րոպե սպասել ու սառել...ու վճարել 150 դրամ. Քաղաքացիները շարունակում են բոյկոտը
Փետրվար 7 11:59 2025

«Լխճված, աննորմալ, անմարդկային պայմաններով երթևեկել, տրանսպորտին սպասել 20-25 րոպե ու վճարել 150 դրամ...  չգիտեմ՝ ինչով են արդարացնում թանկացումը։ Տրանսպորտի հարցն այդպես էլ մնաց չլուծված»,-  ասաց  քաղաքացին, ով դեմ է Երևանում հասարակական տրանսպորտի թանկացմանը։

Նա նշեց, որ հասարակ բնակչի  ձայնը չի լսվում քաղաքապետարանում, «ասեք՝ կանենք»-ը չի գործում ընտրություններից ի վեր։

«Մենք հարկեր ենք վճարում։ Իրենք օգտվում են ծառայողական ավտոբուսներից, իրենց մեքենաներից, երբ օգտվեն հասարակական տրանսպորտից, նոր կլուծվի խնդիրը»,- ասաց քաղաքացին։

«Ստիպված վճարում եմ 150 դրամ,  այլ ճար կա՞ այս կառավարության դեմ։ Երբեմն միանում եմ բոյկոտեին, երբեմն ամաչում եմ իմ տարիքից»,- նշեց մեկ այլ քաղաքացի։

Քաղաքացիները դժգոհում են նաև, որ տրանսպորտն անկանոն է աշխատում, երբեմն նույնիսկ հնարավոր չի լինում բարձրանալ, քանի որ լիքն է լինում։

«Օր է լինում հանգիստ է  լինում, օր է լինում՝ լիքը, օր է լինում շուտ է գալիս, օր էլ լինում՝  սառում ենք կանգառներու»,- նշեց քաղաքացին։

Ավտոբուսներից մեկ վարորդն ասաց. «Շատ զայրացած եմ։ Քաղաքացիները շատ արհամարհական բարձրանում են, արհամարհում են վարորդներին, շնորհակալություն էլ չեն հայտնում չվճարելու դպքում»։