Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության մասին հարցին՝ երբեք չէի սպասի, որ այս հարցին կվերաբերվեն որևէ այլ կերպ, քան պատմական ձևավորված բացարձակ կոնսենսուսային դիրքորոշումն ինչպես Հայաստան պետության, Հայաստանի ժողովուրդի, այնպես էլ առհասարակ հայերի՝ որպես էթնոս։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով համապատասխան հարցին։
«Ես երբեք չեմ մտածել, որ այս համախմբված, տարիներ շարունակ ձևավորված և տառապանքների միջով անցած դիրքորոշումը, ևս մեկ անգամ եմ ասում, կարող է ենթարկվել ինչ-որ փոփոխության Հայաստանի համայնքի ներսից։
Բայց տեսնում եք, թե ինչեր ենք մենք լսում վերջին արված հայտարարություններում, ես նկատի ունեմ Դավոսում արված հայտարարությունները։
Մեր դիրքորոշման մասին մենք հայտարարել ենք, և այն փոփոխման չի ենթարկվել և ձեզ հայտնի է», - ասել է Զախարովան։