ՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում, ինչ իրավիճակ է ճանապարհներին


ՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում, ինչ իրավիճակ է ճանապարհներին
Փետրվար 6 21:19 2025

Փետրվարի 6-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Թալինի, Արթիկի,  Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Թումանյանի, Աբովյանի, Հրազդանի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Ճամբարակի, Գավառի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Նորավան-Լծեն-Տաթև, Շինուհայր-Տաթև, ավտոճանապարհները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Ջուջևան-Ոսկեպար-Կիրանց ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին բուք է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: