Եվս մեկ զոհ՝ Երևան-Գյումրի ճանապարհին այսօր տեղի ունեցած վթարից․ վարորդը մահացել է հիվանդանոցի ճանապարհին


Եվս մեկ զոհ՝ Երևան-Գյումրի ճանապարհին այսօր տեղի ունեցած վթարից․ վարորդը մահացել է հիվանդանոցի ճանապարհին
Փետրվար 6 19:50 2025

Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնել Երևան-Գյումրի ճանապարհին այսօր տեղի ունեցած ողբերգական ելքով  վթարի մասին։

Փետրվարի 6-ին, ժամը 15։05-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բազմաբերդ գյուղի աշտարակի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 66-րդ կմ-ին բախվել են «VAZ-2121» (վարորդ՝ Վ․ Պ․, ծնված 1991 թ․) և «VAZ-2107» (վարորդ՝ Ա․ Խ․, ծնված 1961 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր է․ Խ․-ն հոսպիտալացվել է։

«VAZ-2121» մակնիշի ավտոմեքենայից դուրս է բերվել Գ․ Խ․-ի (ծնված 1967 թ․) դին, իսկ վարորդը  հոսպիտալացվել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, հատուկ տեխնիկայի միջոցով «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդին և ուղևոր Զ․ Պ․-ի դին։ Վարորդը ևս հոսպիտալացման ճանապարհին մահացել է։