Փետրվարի 6-ին՝ ժամը 16:02-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երասխ գյուղի շրջանաձև խաչմերուկի տներից մեկում տեղի է ունեցել գազի պայթուն. կան տուժածներ: ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի Գործարանային փողոցի տներից մեկում 20 կգ-անոց գազի բալոնից արտահոսքի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն։ Տուժել է տան երեք բնակիչ՝ Է․ Ա․-ն (ծնված 2007 թ․), Ա․ Ա․-ն (ծնված 1976 թ․) և Թ․ Խ․-ն (ծնված 1969 թ․), որոնք տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարպվելը։ Պայթյունի հետևանքով վնասվել են տան պատուհանները և դռները։