4 անձ կալանավորվել է երեկ քաղաքապետարանում ձերբակալված 8 անձանցից, Armday.am–ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Կալանավորված 4 անձանցից 3-ը քաղաքապետարանի պաշտոնյաներն են:
Հիշեցնենք, որ երեկ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացրել էր, որ ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ։ Քաղաքապետարանը համագործակցում է իրավապահ մարմինների հետ՝ օրենքով սահմանված ընթացակարգերին աջակցելու նպատակով։