«Արցախի ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանն սպառնացել է դատել բոլոր այն տանկիստներին, ովքեր ավազ կլցնեն Ադրբեջանին հանձնվող տանկերի մեջ». Վարդան Ղուկասյան


«Արցախի ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանն սպառնացել է դատել բոլոր այն տանկիստներին, ովքեր ավազ կլցնեն Ադրբեջանին հանձնվող տանկերի մեջ». Վարդան Ղուկասյան
Փետրվար 6 00:55 2025

Ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը կրկին սենսացիոն բացահայտումներ հրապարակեց Արցախի հանձնման վերաբերյալ:

«Դրմբոնի տանկային բրիգադի 1,5 միլիարդ դոլարի սպառազինությունն Արցախի ղեկավարությունը դաշնակ ***ի տղերքի հետ միասին նվիրեցին Ալիևին: Նրանք արեցին հնարավորինն ու անհնարինը, որ հանկարծ մի հատ շուրուպ այդ զինտեխնիկայից չպակասի: 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Դրմբոնի բրիգադի տանկիստները որոշում են, որ տանկերի յուղի բաքերում ավազ լցնեն, որ դրանք փչացնեն, քանի որ եղել է հրաման, որ տանկերին վնաս չտան, չպայթեցնեն: Սրա մասին իմանում է ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանը, տեսազանգով կապնվում է զինվորների հետ` հրամանատարության միջոցով և անձամբ սպառնում, որ դատի կտա, քրեական պատասխանատվության կենթարկի այն տանկի անձնակազմին, ով կորոշի փչացնել տանկերը: 2 միլիոն դրամ տուգանքով ու քրեական պատասխանատվությամբ է սպառնում: Նա նաև հրամայում է գնդի խորհրդանիշն իր աչքի դիմաց վառել: Կամո Վարդանյանը հիմա ՊՆ խորհրդական է»,- ասում է նա:

Առավել մանրամասն` տեսանյութում: