Մասնակցել եմ հեղափոխությանը, ընտրել եմ Փաշինյանին, հիմա նա թքnւմ է մեր երեսին, ամաչում եմ, որ ինքն է մեր վարչապետը. տնտեսվարող


Մասնակցել եմ հեղափոխությանը, ընտրել եմ Փաշինյանին, հիմա նա թքnւմ է մեր երեսին, ամաչում եմ, որ ինքն է մեր վարչապետը. տնտեսվարող
Փետրվար 5 18:10 2025

Անիմաստ բաներ են անում, 5%-ը դարձրել են  10%, այս աղքատ երկրում ով է այսպիսի բան տեսել:  Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց հարկային փոփոխությունների դեմ բողոքի ակցիա իրականացնող տնտեսվարողներից մեկը:

«Չի կարելի, ոչ համաձայնացնում են մեզ հետ, ոչ էլ,  իրենք իրենց են  որոշում, չեն կանչում տնտեսագետների, մարդիկ նստեն, ասեն արժի, թե չարժի: Առևտուր չկա, իրենք ասում են՝ պիտի շատ մուծես, հիմա, որ առևտուր չկա, արդեն քո գրպանին են կպնում, տեղի փողը՝ թանկ, հարկայինի վարձը՝ թանկ, տոկոսը՝ թանկ:

Սուտ բաներ է ասում Փաշինյանը, բոլորն իր երեսին են թքում, ինքն էլ թքում է մեր երեսին, սաղ աշխարհի ժողովուրդն իր երեսին է թքում, ես օրինակ ամաչում եմ, որ իր նման ղեկավար ունենք: Ես ամաչում եմ, որ ինքը մեր վարչապետն է: Մասնակցել եմ հեղափոխությանը, ընտրեցինք իրեն, մտածեցինք ժողովրդի մասին լավ կմտածի, լավ գործեր կանի, բայց ուր է, լրիվ հակառակը եղավ։ Հիմա մենք փոշմանել ենք, որ իրեն ընտրել ենք, հիմա պիտի պայքարենք, որ իրեն նորից էլի հանենք, այնպիսի մարդ գա, որ մեր շահերը պաշտպանի»,- ասաց տնտեսվարողը: