Գավառում 16-ամյա բնակիչը, պատուհանը կոտրելու միջոցով, մտել է տուն ու գողություն կատարել


Գավառում 16-ամյա բնակիչը, պատուհանը կոտրելու միջոցով, մտել է տուն ու գողություն կատարել
Փետրվար 5 16:05 2025

Փետրվարի 4-ին ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած կինը հայտնել էր, որ պատուհանի ապակին կոտրելու միջոցով մտել են իր պահպանությանը հանձնված տուն և գողություն արել:  Հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Գավառ քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի վերոհիշյալ տուն մեկնած քրեական ոստիկանները պարզել են, որ փետրվարի 2-ից 4-ն ընկած ժամանակահատվածում պատուհանը կոտրելու միջոցով մտել են տուն և գողացել ոսկյա շղթա, դանակ ու սպորտային կոշիկ։

Կոտրել էին նաև 2-րդ հարկի մուտքի դուռը՝ պատճառելով նյութական վնաս: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Գավառ քաղաքի 16-ամյա բնակիչը: Նա ձերբակալվել և, գողոնով հանդերձ, ներկայացվել է Գավառի քննչական բաժին, որտեղ խոստովանել է։