Ի՞նչ են ուզում, դուրս գա՞նք մեր երկրից, դատարկ Հայաստանը տանք իրե՞նց, ինչի՞ համար, չեմ վճարելու 150 դրամ. քաղաքացի


Ի՞նչ են ուզում, դուրս գա՞նք մեր երկրից, դատարկ Հայաստանը տանք իրե՞նց, ինչի՞ համար, չեմ վճարելու 150 դրամ. քաղաքացի
Փետրվար 5 10:44 2025

Տրանսպորտի թանկացման դեմ բոյոկտն ու բողոքի ակցիաները վաղ առավոտից շարունակվում են: Քաղաքացիների մի մասը նշում է, որ վճարելու են 150 դրամը, oգտվելու են փաթեթներից, մի մասն էլ նշում է, որ չեն վճարելու:

Ողևորներից մեկը նշեց, որ այսօր առաջին օրն է աշխատանքի գնում և չի վճարելու:

«Առաջինն, ի վիճակի չեմ, երկորրդն էլ, եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը և այլն: Ի՞նչ են ուզում, դուրս գանք մեր երկրից, դատարկ Հայաստանը տանք իրե՞նց, ինչի՞ համար, 50 տարի աշխատել եմ, որ թողնեմ գնա՞մ: Պայքարում եմ, չեմ տա»,- ասաց կինը: