Սպասվում է այս տարվա առաջին ուժեղ գեոմագնիսական փոթորիկը


Սպասվում է այս տարվա առաջին ուժեղ գեոմագնիսական փոթորիկը
Փետրվար 4 23:49 2025

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը հայտնում է.

«Այս տարվա մեջ առաջին G2-G3 դասի ավելի ուժեղ գեոմագնիսական փոթորիկը։
Աստղագետները նախազգուշացնում են X դասի արեգակնային հնարավոր հզոր բռնկման մասին

Փետրվարի 7-8-ը սպասվում է G2-G3 դասի գեոմագնիսական փոթորիկ, հայտնում է ԱՄՆ Օվկիանոսների և մթնոլորտի ազգային վարչությունը։

 Սպասվող գեոմագնիսական փոթորիկը պայմանավորված է փետրվարի 1-ին, 2-ին և 3-ին տեղի ունեցած մի շարք բռնկումներով որոնք ուղեկցվել ե Արեգակից կորոնային զանգվածի արտանետմամբ: Մասնիկների հոսքը Երկիր կհասնի փետրվարի 7-ին և 8-ին և կստեղծի գեոմագնիսական փոթորիկների շարք»: