Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Շրի Լանկայի կառավարությանը Անկախության օրվա առթիվ


Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Շրի Լանկայի կառավարությանը Անկախության օրվա առթիվ
Փետրվար 4 14:25 2025

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Շրի Լանկայի կառավարությանն ու բարեկամ ժողովրդին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ։

«Ամենաջերմ շնորհավորանքներն ու առաջընթացի և խաղաղության լավագույն մաղթանքները Շրի Լանկայի կառավարությանն ու բարեկամ ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ»,-նշել է նախարարությունն՝ առաջընթաց ակնկալելով երկկողմ հարաբերություններում։