«Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը հիվանդանոցում մահացել է


«Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը հիվանդանոցում մահացել է
Փետրվար 3 15:25 2025

Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավար, «Արբատ» կամավորական գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը հիվանդանոցում մահացել է:

Նա ծանր վիրավորում էր ստացել այսօր Մոսկվայի հյուսիս-արևմուտքում գտնվող Алые паруса էլիտար բնակելի համալիրում պայթյունից, գրում է ՏԱՍՍ-ը:

Իրավապահներն ավելի վաղ հայտնել էին, որ նա կլինիկական մահ է տարել:

Ըստ թելեգրամյան ալիքների՝ շենքում ինքնաշեն պայթուցիկ սարք կամ նռնակ է տեղադրված եղել: