Արտակարգ դեպք` մետրոյում. 5 անձ ձերբակալվել է


Արտակարգ դեպք` մետրոյում. 5 անձ ձերբակալվել է
Փետրվար 3 10:52 2025

Փետրվարի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել մետրոյում։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը:

«Սասունցի Դավիթ կայարանից դեպի Զորավար Անդրանիկ երթևեկող գնացքն արտակարգ կանգառ է արել։ Քաղաքացին գնացքի միջից սեղմել է արգելակման համար «ստոպ» կոճակը, գնացքն արգելակել է։ 

Մինչև մեքենավարը դիսպետչերին զեկուցել է կատարվածի մասին, այդ ընթացքում բաց տարածքում 4-5 հոգի անցել է պատն ու ներկել գնացքը»,- պատմել է նա։

Սեդրակյանի խոսքով, քրեական գործ է հարուցվել, ԱԱԾ-ի, ոստիկանության կողմից օպերատիվ աշխատանքի արդյունքում 5 քաղաքացի ձերբակալվել է։