Ես ապրել եմ Գերմանիայում, ես հիմա էլ այնտեղ շատ ընկերներ ունեմ. Պուտին


Ես ապրել եմ Գերմանիայում, ես հիմա էլ այնտեղ շատ ընկերներ ունեմ. Պուտին
Փետրվար 2 19:50 2025

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Գերմանիայում դեռ շատ ընկերներ ունի։ «Ի վերջո, ես ապրում էի Գերմանիայում: Ես դեռ շատ ընկերներ ունեմ Գերմանիայում», - ասել է Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարի հեղինակ Պավել Զարուբինին:

 

 

 

Այսօր ավելի վաղ Պուտինն ասել էր` այժմյան գերմանական հասարակությունը կապ չունի Հիտլերի իշխանության գալու և Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու հետ: