SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 31-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները «Վահագնի» թաղամասի դիմաց ստուգման նպատակով կանգնեցրել են «Infinity» մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում ավտոմեքենայի վարորդը սրահի թևատակի արկղի միջից ներկայացրել է «Արկոլադ, մուգ շոկոլադ» գրառմամբ մետաղական տուփ, ինչից հետո պարեկներին հայտնել է, որ այն պատկանում է իրեն, որի մեջ պարեկները հայտնաբերել են կրիստալ տեսակի թմրանյութ։
Պարեկները վարորդին և ավտոմեքենան տեղափոխել են ոստիկանություն։
Գ. Շամշյան տեղեկություններով՝ վարորդը հանրությանը հայտնի երգիչ-դերասան է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։