Քաղաքացիները երկրորդ օրն է՝ շարունակում են բոյկոտել տրանսպորտի թանկացումը:
Հիշեցնենք, որ երեկ բոյկոտին մասնակցում էին ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամները, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ հորդորելով վճարել 100 դրամ կամ չվճարել ընդհարապես՝ մինչև օրինական սակագին կսահմանվի:
Հիշեցնենք՝ Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշումը, որով 1 ուղևորության համար սահմանվել է 150 դրամ, գործելու են նաև միասնական տոմսային համակարգի փաթեթները։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն օրերս հայտարարել էր, որ փետրվարից 1-ից կներդրվի նոր ուղևորատոմս՝ մեկ ուղևորության արժեքը սահմանելով 150 դրամ: Միևնույն ժամանակ, գործող բոլոր տոմսային փաթեթները, այդ թվում՝ 300 դրամանոց 180 րոպեով տևող տարբերակը, շարունակում են լինել փաթեթների շարքում։