Նիկոլ Փաշինյանյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որը նախկինում վաստակել էր «դդում» մականունը, այսօր երթեւեկում է փարոսիկներով։
Եթե տարիներ առաջ նույն Ա. Հարությունյանը շրջում էր մետրոյով՝ փորձելով ցույց տալս թե ինքը քաղաքացիներից մեկն է, ապա այսօր ջանք չի խնայում ցուցադրելու իր առավելությունը նույն քաղաքացիների նկատմամբ։ Համենայն դեպս՝ փաստն այն է, որ նա շրջում է փարոսիկներով՝ իրեն համարելով օրենքից բարձր։ Լուսանկարը, որը «Փաստինֆո»-ին է տրամադրել մեր քաղաքացիներից մեկը, փաստում է, որ նա փարոսիկ է տեղակայել ոչ օպերատիվ պետհամարանիշով ավտոմեքենայի վրա, ինչը նախատեսված չէ օրենսդրությամբ։
Սպասում ենք՝ ՆԳՆ-ի ու դատախազության արձագանքին՝ լիազորության չարաշահման հերթական դրսեւորման վերաբերյալ։