Իշխանական լրատվամիջոցներում այսօր տարածվեց կարճ տեսանյութ, որտեղ մի տղամարդ հայտարարում է՝ չի միանում տրանսպրոտի ուղեվարձի թանկացման դեմ բոյկոտին, գոհ է հանրային տրանսպորտից։
Սոցիալական ցանցում կարճ որոնումը ցույց տվեց, որ երիտասրդը Արո Սուքիասյանն է, ՔՊ-ական, ակտիվորեն մասնակցել է Երևանի ավագանու ընտրություններում քարոզարշավին։
Նա սոցցանցի իր էջում շատ հաճախ հրապարակել է Փաշինյանի ու նրա ընտանիքի անդամների լուսանկարները, Փաշին յնաի ընտանեկան պոդքաստի հղումներ, նրա ելույթներ, ինչպես նաև լուսանկակրներ ՔՊ-ականների հետ։
Վերջերս մասնակցել է Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձև է» արշավին ու հրապարակային կերպով շնորհակալություն հայտնել դրա համար։