Լիբանանի Բսալիմ քաղաքում գտնվող իր տանը սպանված են հայտնաբերել երիտասարդ հայ հոգևորական Տեր Անանիա ծայրագույն վարդապետ Գուջանյանին։ Գույժը հայտնում է Լիբանանի Հայոց թեմը։
Նշվում է, որ երիտասարդ հոգևորականը հավանաբար ավազակային հարձակման զոհ է դարձել։