Գեղասահքի աշխարհի 1994 թվականի չեմպիոններ Եվգենյա Շիշկովային և Վադիմ Նաումովին, կհուղարկավորեն ԱՄՆ-ում, որտեղ նրանք աշխատել են որպես մարզիչ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ նման որոշում է կայացրել նրանց որդին՝ Մաքսիմը, ով ապրում է Բոստոնում և այժմ հանդիսանում է գեղասահքի ԱՄՆ ազգային հավաքականի անդամ։
Հիշեցնենք, որ Վաշինգտոնում Black Hawk ուղղաթիռի հետ բախումից հետո գետն ընկած ինքնաթիռում եղել են գեղասահքի աշխարհի չեմպիոններ Եվգենյա Շիշկովան և Վադիմ Նաումովը։