Հունվարի 30-ին ժամը 22:50-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի Աթոյան փողոցի տներից մեկի բակում կրակոցի ձայն է լսվել։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու պարեկները Աթոյան փողոցի նշված հասցեում՝ բակում, հայտնաբերել են երիտասարդ տղայի դի՝ հրազենային վնասվածքով։
Դիակի մոտ հայտնաբերվել է ինքնաձիգ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ կատարվածը ինքնասպանություն է։
Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը ՌԴ քաղաքացի 24-ամյա Դավիթ Ա.-ն է։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում: