ԱՄՆ-ում մարդատար ինքնաթիռը բախվել է ռազմական ուղղաթիռին․ կան զոհեր


ԱՄՆ-ում մարդատար ինքնաթիռը բախվել է ռազմական ուղղաթիռին․ կան զոհեր
Հունվար 30 09:23 2025

Վաշինգտոնի Ռոնալդ Ռեյգանի միջազգային օդանավակայանի մոտ ավիավթար է տեղի ունեցել։ Մարդատար  ինքնաթիռը վայրէջք կատարելիս բախվել է ռազմական ուղղաթիռին և ընկել Պոտոմակ գետը։

Նախնական տվյալներով՝ մարդատար ինքնաթիռում եղել է 60 ուղևոր և անձնակազմի 4 անդամ, իսկ ուղղաթիռում՝ 4 հոգի: 

ԶԼՄ-ների տվյալներով, ողջ է մնացել 4 մարդ, ջրից դուրս են բերել 18 զոհվածի մարմին: