Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը պնդում է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կյանքին վտանգ է սպառնում Բաքվի բանտում։
Նա գտնում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը առ այն, որ Բաքվի բանտում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը հոգեներգործող նյութեր են տալիս, ամենայն հավանականությամբ հաշապատասխանում է իրականությանը, քանզի հենց իրեն՝ Լապշինին Բաքվի բանտում հոգեներգործող նյութեր են ներարկել։
«Երբ ինձ ազատեցին Բաքվի բանտից և տեղափոխեցին Իսրայել, բժշկական հետազոտությունները ապացուցեցին, որ ինձ խոշտանգել են, փորձել են խեղդամահ անել, ինչի հետքերը կային մարմնիս վրա։ Խոշտանգումների պատճառով երիկամներս չէին աշխատում, իսկ ֆենոզեպամ հոգեմետ դեղամիջոցի քանակությունը արյանս մեջ հինց անգամ ավել էր նորմայից», - պատմել է Լապշինը։
Ֆենոզեպամը՝ հոգեմետ դեղամիջոց է, որը բթացնում է նյարդային համակարգը, էմոցիաները, մտածելու կարողությունը, դանդաղեցնում շարժունակությունը, ինչի արդյունքում բանական մարդը վերածվում է բանականությունից զուրկ, գրեթե անշարժ էակի։ «Ինձ թվում է, ադրբեջանցիները փորձում են հոգեմետ նյութերի ներգործությամբ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը վերածել մտածելու և շարվելու ունակություններից զուրկ էակների», - պնդել է Լապշինը՝ կից տեսանյութում ներկայացնելով Բաքվի բանտում խոշտանգումները ապացուցող բժշկական եզրակացությունները։