Դարձել է 1937 թիվը, մեզ նոր Թեհլերյան է պետք. Արցախի հերոսի մայր (տեսանյութ)


Դարձել է 1937 թիվը, մեզ նոր Թեհլերյան է պետք. Արցախի հերոսի մայր (տեսանյութ)
Հունվար 28 23:31 2025

Նիկոլ Փաշինյանը Դավոսում ուրացավ Հայաց Ցեղասպանությունը, ամո՛թ այնտեղ գտնվողներին ու դեսպանուհուն, որ չհակադարձեցին նրան։ Գոնե դահլիճը պետք է լքեին, եթե որևէ մեկը չէր հակադարձելու։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց Արցախի հերոսի մայրը՝ Լիդա Առուշանյանը։

Տիկին Լիդան վստահ է, որ մենք Արցախը կոցրել ենք համաձայնեցված պատերազմով։

 

Անդրադառնալով Փաշինյանի պնդմանը, թե եթե Արարատի նկարով գնան զենք գնելու համար բանակցելու՝ ոչ ոք մեզ զենք չի վաճառի՝ տիկին Լիդան պատասխանեց. «որովհետև թույլ ես դու, Նիկոլ, տականք եք, քո հետ բանակցել չի լինում, նույնիսկ ես չեմ ուզոի քո հետ բանակցել։ Քեզ ով մարդատեղ կդնի։ ՔՊ-ականներ, դուք աստծող կողմից դատվելու եք, մի ամբողջ պետություն վարի եք տվել, կանխամտածված Արղախը ծախսել եք, Արցախի ժողովրդին դաղթական եք դարձրել»,-ասաց տիկին Լիդան։

Նա ընդգծեց, որ եվրոպական մի շարք երկրների օրենքներով նրանք, ովքեր ցեղասպանությունը ուրանում են՝ նրանց դատապարտում են։ «Գլխավոր «գժին» պետք է դատել, ուրիշ հնար չկա, բանակը քանդում է, զինվորականներին դատում է, բայտերը քաղբանտարկյալներով է լցրել, ինտիլիգենցիա չունենք, դարձել է 1937 թ-ը»,-ասաց տիկին Լիդան՝ ընդգծելով, որ Եռաբլուրը հսկայական քաղաք է դարձրել։