Խաղաղությունը հզորներն են վերցնում․ Մանվել Գրիգորյանի կին


Խաղաղությունը հզորներն են վերցնում․ Մանվել Գրիգորյանի կին
Հունվար 28 22:10 2025

Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, շնորհավորել է Հայոց բանակի կազմավորման տոնի առթիվ։

«Շնորհավորում եմ մեր բանակի կազմավորման օրվա առթիվ։ Մեր բանակը միշտ հզոր է՝ չնայած անցած հարաբերական պարտություններին»,- Armlur-ի հետ զրույցում ասել է  Նազիկ Ամիրյանը:

«Մեր բանակը հզոր է և ի վիճակի է պաշտպանելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները։ Կցանկանամ, որպեսզի ավելի հզոր և մարտական բանակ ունենանք, որովհետև մեր երկրի համար դեռ մեր մարտահրավերները ավարտված չեն»,- ասել է նա։

Պատասխանելով օրվա իշխանությունների՝ «խաղաղության» օրակարգի մասին հարցին, Մանվել Գրիգորյանի կինը նշել է․

«Ես կարծում եմ, որ խաղաղությունը հզորներն են վերցնում։ Խնդրելով ոչ մեկը խաղաղություն չի տալիս»