Ժողովրդի պահանջը 150 դրամը չէր, այլ՝ 100 դրամը։ Այս մասին հայտարարել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Սա նշանակում է, որ ժողովրդի ճնշման ներքո իշխանությունները հետքայլ են անում։ Բայց եկեք չմոռանանք, թե ինչից էր ամեն ինչ սկսվել։ Իսկ սկսվեց նրանից, որ նրանք հայտարարեցին, որ 1 ուղևորության դիմաց՝ 300 դրամ։ Իսկ հիմա հայտարարում են 150 դրամ։ Սա նշանակում է, որ նրանք բացարձակ ոչ մի հաշվարկ չունեն, ոչ մի թիվ չկա դրված նրանց յուրաքանչյուր որոշման տակ։ Հիշեցնում եմ, որ ժողովրդի պահանջը 150 դրամը չէր, այլ 100 դրամը, փետրվարի 1-ից բոյկոտը մնում է ուժի մեջ» ,-հայտարարել է Հայկ Մարությանը։