Բաքուն մերժել է Վարդանյանին՝ 30 օր լրացուցիչ ժամանակ տրամադրել գործի նյութերին ծանոթանալու համար


Բաքուն մերժել է Վարդանյանին՝ 30 օր լրացուցիչ ժամանակ տրամադրել գործի նյութերին ծանոթանալու համար
Հունվար 28 01:35 2025

Արցախի նախկին պետնախարար, գործարար, ապօրինի գերեվարված Ռուբեն Վարդանյանը խնդրել է Բաքվի «դատարանում» 30 օր լրացուցիչ ժամանակ՝ գործի նյութերին ծանոթանալու համար։

 

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Բաքվում մերժվել է բավարարել քրեական գործի նյութերին ծանոթանալու և այլ միջնորդությունների համար լրացուցիչ ժամանակ տրամադրելու վերաբերյալ միջնորդությունը:

 

Հաջորդ «դատական նիստը» նշանակվել է փետրվարի 6-ին: